Մեր մասին

Հիմնադրման ամսաթիվը`20.06.2000
Գրանցում`ՀՀ Արդարադատության Նախարարություն
Գործադիր Տնօրեն`Արմինե Գմյուր-Կարապետյան

Պատմական ակնարկ
1989 դեկտեմբերի 1 - Լենինականում (Գյումրի) ստեղծվեց հոգեբանական կենտրոն երեխաների և պատանիների համար ֆրանսիական «Բժիշկներ Առանց Սահմանների» (MSF) կազմակերպության կողմից, ետաղետյան հոգեբանական վերականգնում իրականացնելու նպատակով :
1991 հունիս - Կենտրոնն ընդունվեց ՀՀ Կրթության և գիտության նախարարության ենթակայության տակ, որպես «Նարեկ» հոգեբանական Ծառայությունների Կենտրոն :
2000 հունսիսի 20 - Արմինե Գմյուր-Կարապետյանի նախաձեռնությամբ, ստեղծեց «Արևամանուկ» հիմնադրամը:
2005 հունվարի 20 - ՀՀ Կառավարության թիվ 66-Ա որոշման համաձայն լուծարվեց «Նարեկ» հոգեբանական ծառայություների կենտրոնը և «Արևամանուկ» Հիմնադրամը ստանձնեց վերջինիս առաքելությունը:
2005 հունսի 10 - Հիմնադրամը, ի հիշատակ շվեյցարացի մեծ բարերար Լեոնարդո Գմյուրի, վերանվանվեց «Լեոնարդո Գմյուր» Երեխայի Պաշտպանության Սոցիալական Հիմնադրամի, որի ջանքերով 2006թ. հոկտեմբերից հիմնադարամը իր գործունեությունը շարունակում է նորակառույց շենքում :
2008 նոյեմբերից Հիմնադրամը կրկին վերանվանվեց «Արևամանուկ» հոգաբարձուների խորհրդի որոշմամբ :

Առաքելությունը
Զարգացնել մարդասիրական և ժողովրդավարական մոտեցումներ հասարակությունում` արձագանքելով երեխաների և մեծահասակների սոցիալական, հոգեբանական, մտավոր և ֆիզիկական կարիքներին :
Նպատակը
Մատուցել սոցիալ-հոգեբանական և հատուկ մանկավարժական ծառայություններ Շիրակի մարզի ազգաբնակչությանն` ի նպաստ ընտանիքների կայունացման, երեխայի պաշտպանության և հոգեկան առողջության խթանման :
Խնդիրները
  1. Երեխայի բազմամասնագիտական ախտորոշում, հոգեբանական, մտավոր ու ֆիզիկական զարգացման շեղումների կանխարգելում, ուղղորդում և խնամք :
  2. Հոգեբանական խորհրդատովության և թերապիայի կազմակերպում 2-ից 18 տարեկան երեխաների և նրանց ընտանիքների համար (անհատական և խմբային աշխատանք) :
  3. Հատուկ մանկավարժական և լոգոպեդական սեանսերի իրականացում :
  4. Երեխաների իրավունքների պաշտպանությանն ուղղված միջամտություններ :
  5. Կայուն ընտանիքի զարգացմանը նպաստող միջամտություններ :
  6. Հոգեկան առողջության խթանում համայնքային ծառայությունների միջոց :
Հիմնադրամի գործունեության գնահատում
  • 2003 "Institutional Evaluation and Assessment" World Learning.
  • 2005 "NGOs Profile" Unicef, Armenia.
  • 2006 "NGOs Profile" Unicef, Armenia.
  • 2007 "NGOs Profile" Unicef, Armenia.
Անդամակցում
  • World Association for Infant Mental Health (WAIMH) (2004, 2005, 2006)
  • International Society For Prevention of Child Abuse and Neglect (ISPCAN) (2005-ից)
  • WWWSF-Women's World Summit Foundation (2008)
  • Հայաստանի հատուկ մանկավարժների ասոցիացիա (2007)
Հիմնադրամի կառուցվածքը
© 2009 Arevamanuk. All rights reserved. Powered by hayt.am